fbpx
Աշխարհ

Պուտինն ու Մադուրոն հանդիպում են ունեցել

Ինչպես հայտնել էին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, պաշտոնական այցով Մոսկվայում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Այսօր Մադուրոյին Կրեմլում ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահը մեկ անգամ ևս վերահաստատել է պաշտոնական Մոսկվայի տեսակետը, ըստ որի՝ Մադուրոն Վենեսուելայի միակ օրինական ղեկավարն է:

«Դուք գիտեք, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Վենեսուելայի իշխանության բոլոր լեգիտիմ մարմինների, այդ թվում` նախագահի և խորհրդարանի գործունեությունը: Անկասկած է, որ մենք մեր աջակցությունն ենք հայտնում նաև այն երկխոսությանը, որ Դուք և Ձեր կառավարությունը վարում եք ընդդիմադիր ուժերի հետ»,-հայտարարել է Պուտինը` դիմելով իր վենեսուելացի գործընկերոջը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ