fbpx
Աշխարհ

Պուտինն ու Մակրոնը կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 19-ին այցով կմեկնի Ֆրանսիա, որտեղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կքննարկի Ուկրաինայի իրադրությունը և աշխատանքի շարունակումը՝ նորմանդական ձևաչափով: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Օգոստոսի 19-ին, իրոք, պատրաստվում է Ռուսաստանի նախագահի աշխատանքը այցը Ֆրանսիա, այն լինելու է մեկօրյա այց»,-նշել է նա:

«Թեմաներն ակնհայտ են․ ռուս-ֆրանսիական երկկողմ համագործակցությունը, որն ունի խիստ հագեցած տնտեսական բովանդակություն, միջազգային խնդիրները, իհարկե, Ուկրաինան և իհարկե կքննարկեն նորմանդական ձևաչափով աշխատանքը շարունակելու հեռանկարները»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ