fbpx
Աշխարհ

Պուտինն ու Մերկելը քննարկել են միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը․ Ռուսաստանը և Գերմանիան վստահաբար հանդես են գալիս Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի հետագա իրականացման օգտին։ Այս մասին Մերկելի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում ասել է Պուտինը։

«Իհարկե, մենք տիկին դաշնային կանցլերի հետ չէինք կարող շրջանցել ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար չափազանց կարևոր հարցը՝ դա Իրանի միջուկային ծրագրի շուրջ ՀՀԳ պլանի պահպանման հարցն է»,-նշել է նա։

Պուտինը հիշեցրել է, որ այդ հիմնարար պայմանավորվածությունից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո իրանցի գործընկերները հայտարարել են պայմանագրով իրենց կամավոր պարտավորությունները դադարեցնելու մասին։

«Ուզում եմ ընդգծել, որ խոսքը հենց կամավոր պարտավորությունների մասին է, թեև ընդգծում են միջուկային գործարքի լիարժեք պահպանմանը վերադառնալու պատրաստակամության մասին»,-հավելել է ՌԴ նախագահը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ