ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նշում է ծննդյան 46-ամյակը։ Դրա առթիվ Փաշինյանին շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Պուտինի ուղերձում ասված․
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։
Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ հաջող են զարգանում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետասյու ևս հնարավորինս կամրապնդենք երկկողմ դաշնակցային հարաբերությունները՝ ի նպաստ մեր բարեկամական ժողովուրդների, ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման։
Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն»։
Միշուստինի ուղերձում էլ ասված է․
«Հարգելի Նիկոլ Վովայի,
ՌԴ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։
Կցանկանայի հատուկ նշել Ձեր անձնական նշանակալի ներդրումը ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։ Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցությունը դինամիկ զարգանում է, տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացվում են համատեղ խոշոր նախագծեր։
Համոզված եմ, որ կառավարությունների միջև ակտիվ աշխատանքը կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնմանը: Բարենպաստ պայմաններ կստեղծի Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում ինտեգրացիայի խորացման համար։ Սա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:
Սրտանց ցանկանում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ Ձեր պետական պատասխանատու գործունեության մեջ»։