ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աջակցության և համերաշխության խոսքերն է հաղորդել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«Ներկայիս իրավիճակում կցանկանայինք հատուկ ընդգծել, որ նախագահ Պուտինն իր աջակցության և համերաշխության խոսքերն է հաղորդում իր գործընկերոջը և ընկերոջը` նախագահ Նիկոլաս Մադուրոյին»,- ասել է Լավրովը: