fbpx
Աշխարհ
12:30 23/11/2019

Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Ալիևեային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում արժանիքների համար։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ալիևան պաշտոնական այցով Ռուսաստանում է:

Պուտինը պետական շքանշանը շնորհել է Նովո-Օգարևոյի իր նստավայրում:

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սա գիտակցված որոշում է: Ոչ այն պատճառով, որ դուք եկել եք և որ դուք Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյա եք: Ոչ, դա կապված է ձեր աշխատանքի, ձեր գործունեության, բարձր մակարդակով միջպետական կապերի աջակցման հետ, և մենք դա բարձր ենք գնահատում»,-ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ շքանշանի հենց անվանումն ինքնին արտացոլում է այն, ինչ անում է Ալիևան ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար: Ալիևան իր համար մեծ պատիվ է անվանել այն, որ Պուտինն իրեն Ռուսաստանի իսկական բարեկամ է անվանել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ