fbpx
Քաղաքականություն

Պուտինը ցանկանում է, որ տարածքներ կորցնենք, հետո նոր միջամտի․ Սասուն Քոսյան

Սասուն Քոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Այսօր տարածված Պուտինի հայտարարությունը հաստատում է, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի ու Ադրբեջանի մեջ հավասարակշռության հաստատումն է: Այնպես, որ ոչ մի կողմը չհաղթի, և երկու կողմն էլ շնորհակալ լինեն Պուտինին ու մնան նրանից կախված: Իսկ ավելի կոնկրետ, Պուտինը ցանկանում է, որ հայկական կողմը կորցնի որոշ տարածքներ, հետո նոր նա կմիջամտի և շփման գիծը կֆիքսվի որոշակի դիրքերում:

Այսպիսով մեր կորցրած հողերով նա լավություն է անում Ադրբեջանին, իսկ հետո երբ նա «կգա մեր փրկությանը» մեզ լավություն արած կլինի: Սա է վաղեմի կայսերական քաղաքականությունը, որը շարունակվում է այսօր:

Դրանից խուսափելու համար մեզ մնում է միայն մի ելք՝ կիրառել մեր առավելագույն ուժերը մեր սեփական հնարավորություններով և թույլ չտալ տարածքային կորուստներ, մինչև թշնամին ուժասպառ լինի: Եվ երեկվա վարչապետի կոչից հետո պարզ է, որ հենց այդ ուղղությամբ էլ փորձում ենք գնալ:

Աստված մեզ օգնական»:

https://www.facebook.com/skosian/posts/10221834301540992?__cft__%5B0%5D=AZWIB9uwC9YQsu6OXfLsH51_cSXVtiyhmkdTwlhAT3cTqBGVvYmBznBbnqBTnZBzSU8VtdNOHkIxFBhJqz8cQ59fY2_1sIif5bMaoumZoTdUORscRSyv7EKqjeGDsqZjmFw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ