Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը:
Պուտինը նաև ասել է, թե ինչ է պատրաստվում ասել Զելենսկուն նրան հանդիպելիս։
«Վլադիմիր Զելենսկին դեռևս սրբերի շարքը չի անցել, Աստված չէ, և հազիվ թե ես պետք է որևէ յուրահատուկ ձևով հանդես գամ նրա առաջ»,- ասել է Պուտինը:
Նա հայտարարել է, որ եթե իրենք հանդիպեն, ապա բանակցություններ կսկսվեն, ու իր խոսքով՝ դրանք հավանաբար կվերաբերեն Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող պատերազմին և դրա հանգուցալուծմանը։
Նշենք, որ ապրիլի 21-ին, Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլով՝ 73.7 տոկոս ձայներով հաղթանակ է տոնել դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկին, նրա մրցակից, Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել էր ուկրաինացիների միայն 26.3 տոկոս ձայները:
