fbpx
Քաղաքականություն

Պարզ դարձա՞վ բոլորիդ, որ Ալիևի առաջարկած խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները Պուտինը գրել տվել էր ձեռքը․ Այվազյան

Narek Ayvazyan

Azat TV-ի խմբագիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում ասվում է․

«Պարզ դարձա՞վ բոլորիդ, որ Ալիևի առաջարկած խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները Պուտինը գրել տվել էր ձեռքը, որ ուղարկեն հայկական կողմը ներկայացնող վարչախումբ: Կարդում ես այդ սկզբունքները և տեսնում խորհրդային ցանկացած օրենք, որ ինչպես ուզեն, այնպես էլ կմեկնաբանեն:

Իսկ հիմա արդեն Պուտինը տալու է հաջորդ անիրավ փաստաթուղթը, որ ռուսուլմանացման փաթեթն ամբողջանալուց մի քայլ մնա:

Տեխնիկապես սա կրկնում է 2013-ի Եվրազես մտցնելը՝ գումարած 2018 թվականի շարժումը, որով իշխանության եկան ռուսապահպան իշխաննությունների ուղղորդմամբ տարատեսակ հայացքների տեր մարդիկ, մի մասն էլ առանց որևէ գաղափարների, ուղղակի ազատ դաշտ էր պաշտոններ ստանալու ու բիզնեսներ հիմնելու, բարգավաճելու համար:

2020-ից հետո, և առավել ևս 2021-ի ընտրություններից հետո երրորդ շանսը ստացած հայկական վարչախումբը պետք է որ գլխի ընկած լիներ, որ հենց իրենց ձեռամբ են իրականացնում ռուսուլմանացման ծրագիրը, իրենց վաղուց մեղսագրվել էր պատերազմով շրջաններ հանձնելը, իսկ Շուշին իզյումինկան էր:

Այդ ժամանակներից պետք է գիտակցեին, որ կամայական պահի իշխանազրկելու վտանգ կա ռուսական ծրագրով, ինչը կարող են իրագործել շատ անմարդկային ձևով: Սակայն ոչինչ չարեցին պատժելու և կանխելու ռուսական գործիքներին, որոնք այսօր հանրության մի հատվածի կրիմինալ, մի մասի հուզական վիճակից օգտվելով փողոց են դուրս եկել և ատելության քաոզով ռումբեր են պատրաստել Հայաստանի դեմ:

Եվս մեկ անգամ չեմ ալարի ասել, որ Հայաստանի թիվ մեկ հիմնախնդիրը ռուսական ազդեցությունն ու ուղղորդումն է: Նույնիսկ «խաղաղության պայմանագրի» կնքմամբ, տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, Արցախի հարցը չի լուծվելու, առաջանալու է Հայաստանի հարց՝ Հայաստանի անկախության հարց, որի ստորագրմանը համաձայնվելու են գործողները, որպեսզի դամոկլեսյան սրով չընդհատվեն:

Բայց իշխանությունները հիմա ունեն հնարավորություն, որից կարող են օգտվել և ազատվել իրենց մարիոնետի տեղ օգտագործող ռուսական ազդեցությունից: Իսկ ավելի ճիշտ, ստիպված են օգտվել այդ պատուհանից, որպեսզի չլիկվիդացվեն ու պարտությունների, թալանի պատմական պատասխանատվությունը, մեղավորությունը չդրվի իրենց վրա որպես ազգի դավաճանների, ինչը վաղուց դաջվում է հակաիշխանությունների կողմից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ