fbpx
Աշխարհ

Պուտինը հաստատել է, որ չի հոգնել նախագահ լինելուց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ եթե հոգներ, նախագահի պաշտոնավարման չորրորդ ժամկետը չէր ստանձնի։ Այս մասին նա հայտարարել է ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցում, որի ձայնագրությունը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Սթոունը Պուտինին հարցրել է՝ արդյոք նա հոգնել է, ինչին նախագահը բացասաբար է պատասխանել։

«Եթե հոգնեի, պաշտոնավարման չորրորդ ժամկետը չէի ստանձնի»,-ասել է նա։

Հունիսին ևս Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի հոգնել նախագահ լինելուց։ Իտալական պարբերականի հետ հարցազրույցում նա ասել է, որ իրեն 5 տարի ևս լարված աշխատանք է սպասվում և դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչով պետք է զբաղվի, եթե նախագահ չլինի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ