fbpx
Աշխարհ

Պուտինը հավանություն է տվել թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելուն

Անվտանգության գոտու ստեղծումը թուրք-սիրիական սահմանին լավ պայման է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունը՝ կապված իր հարավային սահմանների անվտանգության ապահովման հետ, կարծում ենք, որ դա Թուրքիայի Հանրապետության օրինական շահն է։ Մենք ելնում ենք այն բանից, որ անվտանգության գոտու ստեղծումը Թուրքական Հանրապետության համար նրա հարավային սահմանին լավ պայման կլինի Սիրիայի տարածքային ամբողջականության ապահովման համար»,- նշել է Պուտինը։

Դրանից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել էր, որ Պուտինի հետ քննարկել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման հարցը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը և Թուրքիան հանդես են գալիս հօգուտ Սիրիայի տարածքային ամբողջականության, անթույլատրելի է բաժանել այդ երկիրն ազդեցության գոտիների։

Բացի այդ, Պուտինն ասել է, որ Մոսկվան և Անկարան լրացուցիչ միջոցներ են նախանշել Իդլիբում ահաբեկիչների վերացման համար։ Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է կենտրոնանալ Սիրիայում իրավիճակի կայունացման վրա։

«Ռուսաստանը և Թուրքիան լրջորեն մտահոգ են Իդլիբի իրավիճակով, համոզված են, որ լիցքաթափման գոտին չպետք է ահաբեկիչների հանգրվան դառնա»,- ասել է Պուտինը։

Նա նաև տեղեկացրել է, որ Էրդողանի հետ քննարկել է սիրիական սահմանադրական կոմիտեի ձևավորումը, և հույս է հայտնել, որ այն առաջիկայում աշխատանքը կսկսի Ժնևում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ