Աշխարհում չկա ավելի գեղեցիկ վայր, քան Կամչատկան։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է Հեռավոր Արևելքի զարգացմանը նվիրված քննարկման ժամանակ։
«Կանչատկան մեր ադամանդն է, բնության արգելոց է, այնտեղ ամեն բան նվիրական է: Ես աշխարհում ավելի գեղեցիկ բան չեմ տեսել, քան Կամչատկան է»,- ասել է Պուտինը:
Պուտինը գովել է Կամչատկայում թանգարան բացելու գաղափարը և քննարկման մասնակիցներին ասել է, որ դա լավ գաղափար է:
