fbpx
Աշխարհ

Պուտինը հայտնել է Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման ճանապարհը

Ռուսաստանը կարծում է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդրի լուծման միակ ճանապարհն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Интерфакс-ը:

«Բոլորին անհանգստացնում է իրավիճակը իրանական միջուկային ծրագրի ԳՀՀԾ շուրջ: ԱՄՆ դուրս գալը այս համաձայնագրից զգալիորեն բարդացրել է դրա իրականացումը, բացասաբար անդրադարձել միջուկային զենքի չտարածման ռեժիմի ընդհանուր իրադրության վրա»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության գագաթնաժողովում, որն անցկացվում է Դուշանբեում:

Նա ընդգծել է, որ միակ ողջամիտ լուծումը ծրագրի մասնակիցների կողմից իրենց պարտավորությունների կատարումը շարունակելն է:

«Եվ Ռուսաստանը մտադիր է հենց այդպես վարվել»,- ասել է Պուտինը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ