fbpx
Աշխարհ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հեռախոսարույց են ունեցել։

Նրանք քննարկել են թագավորության նավթավերամշակման ձեռնարկությունների վրա գրոհի կապակցությամբ ստեղծված իրադրությունը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել սաուդյան կողմի խնդրանքով:

«Քննարկվել է Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման ձեռնարկությունների վրա գրոհի հետեւանքով ստեղծված իրադրությունը: Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ եւ արտահայտվել էտեղի ունեցած մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն անցկացնելու օգտին»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ