fbpx
Աշխարհ

Պուտինը հեշտացրել է ՌԴ-ում ժամանակավոր բնակության իրավունք ստանալու ընթացակարգը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը հեշտացնում է արտասահմանցիների առանձին խմբերի համար Ռուսաստանում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու գործընթացը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, փաստաթղթի համաձայն՝ ժամանակավոր բնակության թույլտվության դիմումների դիտարկման ժամկետը 6 ամսից կրճատվում է 4-ի: Բացի այդ, ժամանակավոր բնակության թույլտվություն կտրվի օտարերկրացի քաղաքացիների առանձին խմբերի՝ առանց հաշվի առնելու կառավարության քվոտան: Այդ կանոնը կտարածվի այն քաղաքացիների վրա, որոնք ծնվել են Ռուսաստանում, ամուսանցած են ՌԴ քաղաքացու հետ, հանդիսանում են հայրանակիցների՝ ՌԴ կամավոր տեղափոխմանն աջակցելու գծով պետական ծրագրի մասնակից, ճանաչվել են որպես փախստական կամ ժամանակավոր ապաստան են ստացել Ռուսաստանում:

Փորձարկվում է մշտական բնակության թույլտվություն տրամադրելու ընթացակարգը (ներկայում ընդհանուր կանոնի համաձայն այն տրամադրվում է 5 տարով):

Ընդլայնվում է արտասահմանցի քաղաքացիների շրջանակը, որոնք կարող են կեցության իրավունք ստանալ առանց ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու: Այդպիսիների շարքին են դասվում ՌԽԴՍՀ տարածքում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցած քաղաքացիները, ինչպես նաև Ղրիմի ինքնավար հանրապետությունից արտաքսվածները և նրանց հարազատները: Կեցության իրավունք կարող են ստանալ նաև ՌԴ-ում ծնված երեխաները, որոնց արտասահմանցի ծնողներ են որդեգրել:

Բացի դրանից՝ մասնավորեցվում է այն դեպքերի ցանկը, որոնց պարագայում ժամանակավոր բնակության թույլտվություն կարող է տրամադրեվել օտարերկրացի քաղաքացուն` առանց հաշվի առնելու կառավարության քվոտան: Այն կարող են ստանալ օտարերկրացիները, որոնք ՌԴ-ում են բնակվել առնվազն մեկ տարի՝ ժամանակավոր բնակության թույլտվության հիման վրա: Թույլտվություն կտրամադրվի անչափահասներին՝ նրանց ծնողների կամ խնամակալի ժամանակավոր բնակության թույլտվության ժամկետի չափով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ