fbpx
Աշխարհ
21:00 23/01/2020

Պուտինը հույս է հայտնել, որ իր այցը Իսրայել կծառայի երկկողմ հարաբերությունների զարգացմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպում են ունեցել։ Պուտինը նշել է, որ իրենք հագեցած աշխատանք են տանում, և համոզմունք է հայտնել, որ իր այցն Իսրայել կծառայի երկկողմ հարաբերությունների շահերին: Այս մասին հաղորդում է է РИА Новости-ն:

«Մենք պարբերաբար շատ հագեցած աշխատանք ենք տանում վարչապետի հետ, և համոզված եմ, որ դա կօգնի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Եվ, իհարկե, մենք այսօր մեծ առաքելություն ունենք հիշելու Հոլոքոստի զոհերին»,-նշել է ՌԴ նախագահը:

Պուտինը շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետին և նրա կնոջը հրավերի և հյուրընկալության համար:

Ռուսաստանի նախագահը ծաղկեփունջ է նվիրել Նեթանյահուի կնոջը, կարճ շփում է ունեցել վարչապետի հետ և գրառում է կատարել հյուրերի մատյանում:

ՌԴ նախագահը Իսրայել է մեկնլ հունվարի 23-ին՝ «Պահպանում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը, պայքարում ենք հակասեմականության դեմ» խորագրով համաժողովի գլխավոր հյուրի կարգավիճակով:

Նախապես Ռուսաստանի ղեկավարի այցը նախատեսված էր երկու օրով, սակայն կապված Ռուսաստանի կառավարության փոփոխության հետ՝ այցը կրճատվել է և դարձել մեկօրյա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ