fbpx
Աշխարհ
13:00 10/12/2019

Պուտինը ջերմացում է նկատում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում

Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման իրադրության հարցում ջերմացում է նկատվում: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Կա՞ արդյոք ինչ-որ ջերմացում: Ես կարծում եմ, որ այո»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:

Նրա խոսքով՝ հակամարտության լուծման գործընթացը, ինչպես և Ուկրաինայի հետ հարաբերությունները, շարժվում են ճիշտ ուղղությամբ:

«Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ ուժերի ներածին չափ ավանդ ներդնի Դոնբասի իրադրության կարգավորման խնդրում»,-նշել է ՌԴ նախագահը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին կարծում է, որ Փարիզում «նորմանդական ձևաչափով» բանակցությունների ընթացքում հաջողվեց հաղթահարել լճացումը, որը դիտվում էր Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ