fbpx
Աշխարհ

Պուտինը կոչ է արել ազատել Սիրիան արտասահմանյան ռազմական ներկայությունից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան միջամտությունից: Այս մասին հայտնում է РИА Новости -ն:

«Անհրաժեշտ է Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից, սա վերաբերում է բոլոր պետություններին»,-ասել է Ռուսաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:

Վերեվ