fbpx
Քաղաքականություն

Պուտինը միանշանակ գալու է Հայաստան․ փոխվարչապետ

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում լրագրողի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է․ «Պուտինը միանշանակ գալու է Հայաստան»:

Փոխվարչապետը հավելել է, որ ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպում կլինի: Իսկ այն հարցին, թե որքան ժամանակով ՌԴ ղեկավարը կմնա Երևանում, Մհեր Գրիգորյանը դժվարացել է հստակ ժամկետներ նշել:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ հոկտեմբերի սկզբին Երևանում տեղի ունենալիք ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի ժամով է ներկա լինելու և պաշտոնական ճաշին չի մասնակցելու։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ