fbpx
Աշխարհ

Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել Էրդողանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ նրանք շրջում էին մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքի միջազգային օդանավակայանի MAKS 2019 միջազգային ավիացիոն և տիեզերական սրահում: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Մոտենալով պաղպաղակի վաճառքի կետին՝ երկու երկրների առաջնորդներն ընտրել են իրենց սիրելի համը: Այնուհետև Թուրքիայի նախագահը հարցրել է Պուտինին.

«Կվճարե՞ք իմ փոխարեն»:

Ի պատասխան՝ Ռուսաստանի առաջնորդն ասել է.

«Այո, կվճարեմ, չէ՞ որ դուք մեր հյուրն եք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ