fbpx
Աշխարհ

Պուտինը շնորհավորել է Ալիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ։ ԵՎ վստահություն է հայտնել երկու երկրների միջև կառուցողական համագործակցության զարգացմանը: 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ադրբեջանի ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ադրբեջանն արժանի հեղինակություն է վայելում միջազգային հարթակում, կարևոր դեր է խաղում միջազգային օրակարգի ներկայիս հարցերի լուծման գործում»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Ուղերձում նշված է նաև, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ ռազմավարական գործընկերության և բոլոր ուղղություններով կառուցողական համագործակցության հետագա զարգացումը: Դա, իհարկե, բխում է մեր բարեկամական ժողովուրդների հիմնարար շահերից, նպաստում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը»,-նշված է ուղերձում:

Հիշեցնենք, որ Հանրապետության օրն Ադրբեջանում նշվում է մայիսի 28-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ