fbpx
Աշխարհ

Պուտինը վավերացրել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքի համատեղ ուսումնասիրության մասին համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է խաղաղ նպատակներով տիեզերքի ուսումնասիրության և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների համատեղ գործունեության վավերացման մասին օրենքը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Փաստաթուղթը մշակվել է այդ ոլորտում բազմակողմանի համագործակցության կազմակերպչական հիմքի հաստատման, ինչպես նաև կողմերի և մասնակիցների միջև համատեղ գործունեության համաձայնագրերի մշակման նպատակով:

«Վավերացնել է խաղաղ նպատակներով տիեզերքի ուսումնասիրության և օգտագործման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համատեղ գործունեության իրականացման մասին համաձայնագիրը»,-նշվում է փաստաթղթում:

Համաձայնագրի վավերացումը թույլ կտա միավորել ԱՊՀ շահագրգռված երկրների մտավոր, գիտական և արտադրական ռեսուրսները հիմնարար և կիրառական տիեզերական հետազոտությունների անցկացման ոլորտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ