fbpx
Աշխարհ

Պուտինը վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրությունը փոփոխող արձանագրությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունը փոփոխող արձանագրությունները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Արձանագրություններից մեկը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից Աստանայում 2018թ. նոյեմբերի 8-ին ու նախատեսում է, որ Հավաքական անվտանգության Խորհրդի կազմում մտնում են ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց պետության օրենսդրության համապատասխան իրավասություններ են տրված Խորհրդում ներառված հարցերի լուծման համար:

Մեկ այլ արձանագրություն փոփոխություններ է մտցնում կանոնադրությունում: Դրանք նախատեսված են դիտորդական կարգավիճակի տրամադրմանն այն երկրներին, որոնք ՀԱՊԿ անդամ չեն, և միջազգային կազմակերպություններին, որոնք շահագրգիռ են բաց նորմատիվ իրավական բազայով, ՀԱՊԿ գործունեության պրակտիկայի և փորձի ուսումնասիրմամբ:

Համաձայն արձանագրության՝ ՀԱՊԿ անդամ չհամարվող պետություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք կիսում են դրա նպատակներն ու սկզբունքները և ցանկանում են մասնակցել և կազմակերպության հետ զարգացնել փոխգործակցությունը, կարող են գործընկերոջ կարգավիճակ ստանալ:

Արձանագրությունը նաև ենթադրում է առավելությունների և իմունիտետի տրամադրում ոչ միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և նրա ընտանիքի անդամներին, այլ նաև նրա տեղակալներին ևսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսս տեղակալների ընտանիքներին այն ծավալով, որը նախատեսված է 1961թ. ապրիլի 18-ի դիվանագիտական հարաբերությունների մասին Վենետիկի կոնվենցիայով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ