Աշխարհ

Պուտինը խնդիր չի տեսնում, որ ՏՏ ոլորտի մի շարք ռուսաստանցի մասնագետներ տեղափոխվել են Հայաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ ռուսաստանցի մասնագետներ Հայաստան են տեղափոխվել։

«Դե, տեղափոխվել են, փառք Աստծո, թող աշխատեն»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական առաջին համաժողովում:

Այնուամենայնիվ, նա կարծիք է հայտնել, որ նման իրավիճակը Մոսկվայի համար որոշակի մարտահրավերներ է ստեղծում։ «Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- պարզաբանել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ