fbpx
Աշխարհ

Պուտինը խոստովանել է, որ չի կարդում Թրամփի գրառումները Twitter-ում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ չի կարդում ԱՄՆ-ի իր գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումները, սակայն համարում է, որ նրա կարծիքը կարևոր է աշխարհի համար ընդհանուր առմամբ: Այդ մասին երկրի ղեկավարը պատմել է կիրակի RT, Al Arabiya և Sky News Arabia հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

«Ես ինքս թվիթերյան էջ չունեմ: Եվ ես չեմ հետևում դրան։ Սակայն, իհարկե, ժամանակ առ ժամանակ իմ աշխատակիցներն ինձ իրազեկում են»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Ընդ որում՝ Պուտինն ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահի կարծիքը միշտ կարեւոր է, միշտ նշանակալի է շատերի համար, աշխարհի համար ընդհանուր առմամբ:

«Սակայն ես ինքս դա չեմ կարդում»,-հաստատել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ