fbpx
Աշխարհ

Պուտինը խոստովանել է, որ ինքը հրաժարվել է նմանակներ ունենալուց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր անվտանգության համար նմանակ ունենալու միտքը ծագել է դեռևս 2000-ականների սկզբին, բայց ինքը հրաժարվել է դրանից: Այս մասին նա պատմել է «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի համար TACC գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Ես հրաժարվել եմ նմանակներից․ Դա ահաբեկչության դեմ պայքարի ամենածանր ժամանակներն էին»,- նշել է Պուտինը:

Նրա խոսքով՝ 2000-ականների սկզբին առաջարկներ էին հնչում, որ նմանակը փոխարինի նախագահին այն վայրերում, որտեղ նրա անվտանգությունն ապահովված չէ, սակայն ինքը երբեք չի օգտագործել նմանակների:

Հարցն այն մասին՝ Պուտինը նմանակներ ունի՞, թե՞ ոչ, ՌԴ նախագահն ու հարցազրույցը վարող լրագրող Անդրեյ Վանդենկոն հայտնաբերել էին համացանցում՝ որպես ՌԴ նախագահի վերաբերյալ ամենատարածված հարցումներից մեկը: Անգամ 20 տարի առաջ այդ հարցը շատերին էր հետաքրքրում: 2001 թվականի դեկտեմբերի 24-ին մի բնակչուհի ОРТ և РТР ռուսական հեռուստաալիքների ուղիղ եթերում այս հարցն ուղղել էր Պուտինին:

Կինը ենթադրում էր, որ նմանակը հնարավորություն կտա նախագահին հասցնել բազմաթիվ հանդիպումներ անցկացնել՝ այդ թվում ամենաբարձր մակարդակով: Այդ ժամանակ էլ նախագահը պատասխանել էր, որ ինքը նմանակներ չունի:

Նմանատիպ մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել 2009 թվականին Սոչիում, երբ Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մդվեդևն աշխատանքային հանդիպումից հետո որոշել էին զբոսնել քաղաքում: Նրանց տեսնելով՝ բնակչուհիներից մեկը եզրակացրել էր, որ զբոսնողները ոչ թե նախագահն ու վարչապետն են, այլ նրանց նմանակները, սակայն վարչապետ Մեդվեդևը ժպտացել էր և պատասխանել, որ իրենք նմանակներ չեն, «իսկական են»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ