fbpx
Աշխարհ

Պուտինը խոստովանել է, որ վերջին ժամանակներում լավ չի քնում

Վերջին շրջանում ինձ չի հաջողվել լիարժեք քնել։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակի սահադաշտում հոկեյի հանդիպման ընդմիջման  ժամանակ։

Բիզնեսմեն Գենադի Տիմչենկոյի՝ մարզումներին ավելի շատ ժամանակ հատկացնելու կոչին, ՌԴ նախագահը պատասխանել է, որ վերջին շրջանում ինքը լիարժեք չի քնել:

«Քիչ եմ քնել, 4-5 ժամ»,- ասել է Պուտինը:

Կարմիր հրապարակի սահադաշտում Հոկեյի գիշերային լիգայի հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան և ավարտվել է 8:5 հաշվով՝ հօգուտ թիմի, որում հանդես էր գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաղթողների կողմից տափօղակով հարվածների կեսից ավելին կատարել է պետության ղեկավարը:

Հոկեյի գիշերային լիգան հիմնադրվել է 2011 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Պուտինի և ռուսական հոկեյի հռչակավոր վետերանների նախաձեռնությամբ: Լիգայի խնդիրն է երկրում մասայական հոկեյի զարգացումը, համառուսական սիրողական մրցումների կազմակերպումը, որոնք հասանելի են բնակչության լայն շերտերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ