fbpx
Իրավական
14:10 08/11/2019

ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ-ում ներդումների գործընթացներում

ՀՀ ՊՎԾ Facebook-յան պաշտոնական էջը գրում է․

«Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ։ Ուսումնասիրության առարկա են դարձվելու 2018 թվականի մայիս ամսից սկսած նախաձեռնված ներդրումային գործընթացները։

Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ովքեր ներդրումների նախաձեռնման, իրականացման որևէ փուլում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարման համակարգի այլ օղակների կողմից հանդիպել են խոչընդոտների, ոչ իրավաչափ մոտեցումների խնդրում ենք համապատասխան տեղեկությունները տրամադրել Պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ letters@supervision.am էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով, ինչպես նաև դիմել առցանց ՀՀ պետական վերահսկողական ծառայության կայք-էջի միջոցով (supervision.am)»:

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում…

Gepostet von ՀՀ պետական վերահսկողական ծառայություն/State Supervision Service of Armenia am Donnerstag, 7. November 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ