fbpx
Իրավական

ՊՎԾ-ն ջրօգտագործողների ընկերություններում հայտնաբերել է 5.5 մլրդ դրամի խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում ուսումնասիրություններ է իրականացրել թվով 6 ՋՕԸ-ներում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:

«Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 5.5 մլրդ դրամի խախտումներ: Կան հարուցված քրեական գործեր՝ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում»,-գրել է նա:

Նշվում է, որ Հայաստանում կան ջրօգտագործողների 42 ընկերություններ (ՋՕԸ), ներկայումս գործում են թվով 15 ՋՕԸ-եր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ