fbpx
Քաղաքականություն

Պղնձամոլիբդենայինի խնդիրը չի կարելի բարձիթողի անել. Նարեկ Այվազյան

Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքի էջում, անդրադառնալով հանքերի ոլորտում թույլ տրված ապօրինություններին, գրառել է՝

«Ինձ և կարծում եմ՝ շատերիդ, հետևյալ հարցն է հուզում, որը ամենանշանակալի խնդիրներից է և կբացի պանդորայի արկղը.

Ինչպե՞ս էր Մինասյան ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում փայ և ինչու՞ վաճառեց իր փայը։

Հարցը պետության գործող պատասխանատուների առջև ծառացած է, որին պետք է տրվի պատասխան։

Ինչու՞ է սա կարևոր.

Քանի որ, առնվազն սկսած Քոչարյանի իշխանությունից, պղնձամոլիբդենայինում փայ են տվել երկրի ղեկավարներին՝ մեկը մյուսին հաջորդելով կամ մեկը մյուսից խելելով։

Սրանից են սկսել բոլորը անասելի ու չգրանցված եկամուտներ ստանալ, ինչը կոչվում է թալան՝ թալանվել է երկրի ընդերքը։

Այս ձևաչափը փլուզված է, ըստ երևույթի, քանի որ Փաշինյանը հրաժարվել է այդ գործելաոճից, սակայն այն դեռևս բացահայտված չէ բոլորիս համար և չպետք է հնարավորություն տալ, որ խնդիրը թեքվի այլ ուղղությամբ։

Այն չպետք է կոմպրոմատների դաշտում սպասարկի գործողներին՝ լռեցնելու կամ սանձելու նախկիններին, այլ կարա դառնա քրեաօլիգարխիկ համակարգի կծիկը բացելու գլխավոր ճանապարհներից մեկը։

Պղնձամոլիբդենայինի խնդիրը չի կարելի բարձիթողի անել և ոչ էլ պետք է հույս դնել նրա վրա, որ դիլետանտ քաղաքական գործիչները կամք են դրսևորելու՝ իրավապահների թիկունքից պահելու համար։

Հարկավոր է, որ գիտակից հասարակությունն ու բանիմաց գործիչները, կանգնելով Փաշինյանի բռնած ուղու կողքին, իրենց ներուժը կիրառեն, որ իրավապահները հիմնովի տան խնդրին լուծում»:

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4004228746255656

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ