fbpx
Քաղաքականություն

Պղնձամոլիբդենային կոմբինատից արդեն ահազանգեր ունենք. Արթուր Դավթյան

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, թե մարզում խորհրդակցության ժամանակ դատախազը «վախեցրել է համայնքապետերին, Պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչներին»:

«Պարոն Հակոբյանի համար հատուկ պարզաբանեմ. ուրեմն ընտրական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքար իրականացնելը և քաղաքական պրոցեսները ակնհայտորեն տարբեր բաներ են:

Ես ոչ միայն Սյունիքի մարզում, գրեթե բոլոր մարզերում, գրեթե նույն կազմով ու հրապարակային՝ տեսախցիկների ներկայությամբ կազմակերպել եմ այդպիսի քննարկումներ, որոնք միտված են եղել մեկ բանի՝ հնարավոր ընտրական հանցագործությունները կանխելու, դրանց հավանական դրսևորման դեպքում պարտադիր դրանք բացահայտելու:

Հետևաբար՝ Սյունիքի մարզը ևս բացառություն չէ: Բացառիկ է եղել այն հանգամանքը, որ ներկա է եղել տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ, իսկ դա ունի իր բացատրությունը. դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սյունիքի բնակչության առնվազն կեսը ինչ-որ կերպ առնչվում է կոմբինատի հետ:

Եվ մենք արդեն ունեինք ահազանգեր, որ կոմբինատում առանձին աշխատակիցների կողմից նյութական-ծառայական կախվածության օգտագործմամբ փորձ է արվում պարտդրանք իրացնել քաղաքական դիրքորոշման առումով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ