Իտալական «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից։ Նրա ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն ու գերմանական «Բավարիան»։
«Յուվեն» պատրաստ է հրաժարվել Պյանիչի ծառայություններից, եթե բոսնիացու համար վճարեն 80 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը։
Հավելենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
