fbpx
Սպորտ

Տոտենհեմը և Արսենալը պայքարում են Գաբրիել Ժեզուսի համար

Անգլիական «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսին, հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, տրանսֆերի հիմնական հավակնորդը Լոնդոնի «Արսենալն» է, սակայն «Տոտենհեմը»՝ Անտոնիո Կոնտեի նախաձեռնությամբ, ևս միացել են բրազիլացու համար պայքարին: Տրանսֆերը կարող է 50 մլն եվրո արժենալ:

Նախորդ մրցաշրջանում բրազիացին բոլոր մրցաշարերում 41 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Ժեզուսի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է հաջորդ շաբաթվա վերջին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ