«Միլանի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը խոսել է Իտալիայի Գավաթի խաղարկության՝ «Նապոլիի» հետ հանդիպումից ստացած տպավորությունների մասին:
Հիշեցնենք, որ Պյոնտեկի դուբլի շնորհիվ «Միլանը» 2:0 հաշվով հաղթանակ է տոնել և պայքարը շարունակելու հնարավորություն ստացել:
«Ես հենց նման երեկո է սպասում: Ասում էի, որ պատրաստ եմ խաղին, արդյունքում կարողացա դուբլ ձևակերպել:
Սակայն սա դեռ սկիզբն է: Լավ գոլեր խփեցի: Հանդիպումից առաջ Լակսալտին և Բորինիին խնդրեցի պաշտպանների մեջքի հետևից գնդակ փոխանցել ինձ, քանի որ ես սիրում եմ խաղալ նման ոճով: Երկրորդ գոլի ժամանակ ստիպված էի պայքարել Կուլիբալիի հետ, բայց ամեն ինչ լավ ստացվեց:
Ինձ հիանալի եմ զգում: «Սան Սիրոյում» խաղալն ինչ-որ անհավանական բան է: Այժմ ես մտածում եմ «Ռոմայի» հետ հանդիպման մասին: Հույս ունեմ՝ թիմակիցներիս հետ համագործակցությունն աստիճանաբար ավելի լավը կդառնա»,- Պյոնտեկի խոսքերը մեջբերել է «Միլանի» մամուլի ծառայությունը:
Հաղորդում է armsport.am-ը։