fbpx
Քաղաքականություն

Պյոտր Սվիտալսկին հյուրընկալվել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Հուլիսի 4-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու, ներկայացուցչության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովայի և համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսայի հետ:

Պյոտր Սվիտալսկին այս տարվա օգոստոսին ավարտում է իր առաքելությունը Հայաստանում. հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել դեսպանին անցած չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նա շարունակելու է մնալ Հայաստանի լավ բարեկամը:

Զրուցակիցները քննարկվել են ԵՄ կառույցների և Հայաստանի խորհրդարանականների համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ կիրարկման գործընթացում խորհրդարանական ներգրավվածությանն ու դրա ընթացքի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը, վիզաների ազատականացման երկխոսությանը, արդարադատության և դատական համակարգում սպասվող բարեփոխումներին, հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև՝ Հայաստանի զարգացման երկարաժամկետ ռազմավարությանն ու դրանում ԵՄ ներգրավվածությանը վերաբերող մի շարք հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ