fbpx
Սպորտ

Փյունիկի երկրպագուների վատ պահվածքի պատճառով ակումբը տուգանվել է (ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որը կայացել է Հոկտեմբերի 10-ին, անցկացվել է  ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ ՝ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

«Փյունիկի» երկրպագուների պահվածքը «Լոռիի» հետ Վանաձորում կայացած խաղում (2:2) եղել է նիստի ժամանակ քննարկված հարցերից մեկը:

ՀՖՖ-ի փոխանցմամբ խաղի ընթացքում «Փյունիկի» երկրպագուները շարունակաբար վիրավորական արտահայտություններ են արել  մրցավարական անձնակազմի հասցեին.

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն «Փյունիկ» ՖԱ ՀԿ-ն տուգանվել է 100 հազար դրամով:

Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ