fbpx
Սպորտ

Փյունիկը դուրս եկավ ԵԼ-ի հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հուլիսի 18-ին Եվրոպա լիգայի 2019/20թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում տեղի ունեցավ «Շկուպի» – «Փյունիկ» պատասխան հանդիպումը:

Խաղը մեկնարկեց լարված և այդպես ընթացավ մինչև վերջ: 7-րդ րոպեին «Փյունիկը» բացեց հաշիվը: Հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը:

«Շկուպիի» դարպասին երկրորդ գոլի հեղինակը դարձավ Արթուր Միրանյանը, ով հարվածը իրացրեց Էրիկ Վարդանյանի փոխանցումից: Առաջին խաղակեսն ավարտվեց՝ 0-2:

82-րդ րոպեին «Շկուպին» կրճատեց հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Յուրինան: 86-րդ րոպեին կարմիր քարտի պատճատով դաշտից հեռացվեց Սերժինյոն:

Խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեց: «Փյունիկը» հաղթեց 1-2 հաշվով ու ընդհանուր 5-4 հաշվով առավելության հասնելով՝ դուրս է գալիս Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ:

Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր 3-3 հաշվով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ