fbpx
Աշխարհ

Քաբուլի պայթյունի հետևանքով տուժածների թիվն ավելանում է

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել, 105-ը՝ տուժել: Այս մասին հայտնում է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:

Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ տուժածների թվում 26 երեխա և 5 կին կա:

Երկրի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նուսրաթա Ռահիմիի խոսքով՝ անվտանգության ուժերին հաջողվել է վնասազերծել երկու հարձակվողներին: Բախումները շարունակվում են:

Երկուշաբթի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասում, ոստիկանական 16-րդ շրջանում, որտեղ է գտնվում նաև երկրի Ազգային պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկը, պայթել էր ականապատված բեռնատարը: Պայթյունին հաջորդել էր հրաձգությունը:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» արմատական շարժումը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ