fbpx
Աշխարհ

Քաբուլում թալիբները հարձակվել են հումանիտար օգնություն իրականացնող միջազգային խմբերի վրա

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում թալիբները հարձակվել են մարդասիրական օգնություն իրականացնող միջազգային խմբերի վրա: Զինյալները փոխհրաձգության մեջ են մտել երկրի անվտանգության ուժերի հետ և պայթյուններ իրականացրել:

Առողջապահության համակարգի պաշտոնյաների տվյալներով՝ 15 մարդ է վիրավորվել:

Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդն ասել է, թե մարդասիրական օգնության միջազգային խմբերին թիրախավորել են, որովհետև, ըստ նրա՝ նրանք ներգրավված են «Աֆղանստանում Արևմուտքի վնասակար ակտիվության մեջ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ