fbpx
Աշխարհ

Քադիրովը պաշտոնյաներին պարտավորեցրել է ամեն շաբաթ ուղիղ եթերում հաշիվ տալ բնակչությանը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը նախարարներին և տեղական վարչակազմերի ղեկավարներին պարտավորեցրել է ամեն շաբաթ հեռուստատեսության ուղիղ եթերում պատասխանել բնակչության հրատապ հարցերին: Այդ մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունը:

Հանրապետության կառավարության նախարարները և շրջանների ղեկավարները պետք է պատասխանեն բնակչությանը հուզող հարցերին, Չեչնիայի պետական հեռուստառադիոընկերության «Գրոզնի» ալիքով ուղղակի երկխոսություն վարեն բնակիչների հետ, պարզեն, թե ինչ խնդիրներ են լուծվում, ինչպես են գործերն այս կամ այն ճյուղում կամ շրջանում: Ես առաջարկել եմ ամեն շաբաթ նրանց հրավիրել անմիջական խոսակցության»,- մամուլի ծառայությունը մեջբերում է Չեչնիայի ղեկավարի խոսքը:

Քադիրովն ընդգծել է, որ բոլոր պաշտոնյաները պետք է լիովին տիրապետեն տեղեկատվությանը իրենց գերատեսչություններում տիրող իրադրության վերաբերյալ, աշխատանքն այնպես կազմակերպեն, որ մեծանա իշխանության արդյունավետությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ