fbpx
Հասարակություն

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ՝ ԿԸՀ-ում և ԴԱՀԿ-ում

Մայիսի 20-21-ը պետական երկու գերատեսչություններում` կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) և ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (ԴԱՀԿ) անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:

Մայիսի 20-ին ԿԸՀ աշխատակիցների մասնակցությամբ անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործողությունները «Օդային տագնապ» ազդանշանի տրման և պատսպարման միջոցառումների կազմակերպման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Համաձայն սցենարի՝ հակառակորդի կողմից ռմբակոծվել է Երևանի որոշ կառավարման մարմինների վարչական շենքեր և կարևորագույն օբյեկտներ, որի հետևանքով առաջացել է բժշկական և ինժեներական բարդ իրավիճակ և իրականացվել են աշխատակիցների պաշտպանությանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ:

Ուսումնավարժության շրջանակներում մանրակրկիտ դիտարկվել են տարհանվողների պատսպարման, խոցման օջախում փրկարարական և այլ վթարավերականգնողական աշխատանքներ:

ԴԱՀԿ-ում մայիսի 21-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբն անցկացրեց «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի գործողությունները քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Միջոցառման նպատակն էր ստուգել քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը:

Քննարկվեցին ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության հետ կապված հարցերը:

Առանձնահատուկ դիտարկման արժանացան ԴԱՀԿ կողմից քաղաքացիների սպասարկման (ալիմենտի, բռնագանձման, տեսակցությունների, աճուրդի, անշարժ և շարժական գույքի նկատմամբ վարույթների) գործընթացների կազմակերպմանն առնչվող հարցերը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ