Քաղաքացին հանգուցյալ եղբոր զինամթերքը ներկայացրել է ոստիկանություն

Հրապարակող՝

ADE19373-4E3F-4BC7-8F66-AB1835EB8E10_cx0_cy6_cw0_w1023_r1_s

Ամենադիտվածներ

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 19-ին, ժամը 20.00-ին, 1970 թ. ծնված Արմենակ Ն.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ՝ պայթուցիչով, 180 հատ՝ 5.45 մմ և 28 հատ՝ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ ձեռքի լուսարձակիչ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող մարագում մաքրման աշխատանքներ կատարելիս. և որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը (մահացել է 1993թ.), որը մասնակցել էր ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

Ամենաթարմ