fbpx
Իրավական

Հայաստանի քաղաքացին այսօր ունի մեկ գերխնդիր՝ պաշտպանել իր պետությունը․ Գրիգորյան

ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հայաստանի քաղաքացին այսօր ունի մեկ գերխնդիր՝ պաշտպանել իր պետությունը՝ դրա ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը:

Քաոսն ու անիշխանությունն այն խմբերի նպատակն է, որոնք քաղաքացու քվեին և հավանությանը արժանանալու հույս չունեն: Իշխանության նրանք եկել են միայն ու միայն նման ծանր իրավիճակներում և դավաճանությամբ: Նրանց իշխանական հենարանը երբեք էլ չի եղել Հայաստանի ինքնիշխանության արմատը՝ Հայաստանի ժողովրդի ազատ կամքը:

Պետական և հանրային իշխանության բոլոր մարմինները պարտավոր են իրականացնել և ապահովել իրենց կենսագործունեությունը և թույլ չտալ պետության կազմալուծում»:

https://www.facebook.com/vahe.grigoryan/posts/10224240966629183?__cft__%5B0%5D=AZXPLesEjKlCjfpP-LSHUAGittBA7P0b3yFhrNT-9YkywkKk9LAsRt3ijoG8mxyU3LcPtmeHR6vUlOYDIfbPnfXR1LoGBwiOq-lBxTiBeLJoR60DTrB6XKt9sA6OhtXpXT0&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ