fbpx
Հասարակություն

16:20 10/8/2019

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետարանում

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը և Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը մարզպետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն:

Դիմումատուները 18-ն էին, որոնցից 4 քաղաքացիներ դիմեցին աշխատանքի տեղավորման, 6-ը՝ հողի, ճանապարհաշինական և քաղաքաշինական այլ թեմաներով, 2 քաղաքացի՝ պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու և դեղորայք ձեռք բերելու, մնացած քաղաքացիները՝սոցիալական տարբեր խնդիրներով և առողջարանային ուղեգիր ձեռք բերելու համար: Դիմումատուների մի մասին պատասխան տրվեց տեղում: Մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

Վերեվ