Սեպտեմբերի 10-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարաբնույթ հարցերով դիմած քաղաքացիների:
Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ ԶՈՒ ԳՇ պետը դիմումատուներին աջակցելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից: