fbpx
Իրավական

ՄԻՊ-ի օգնությամբ քաղաքացուն է վերադարձվել իր ավտոմեքենան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան «Փորձաքննությունների ազգային բյուրոյից» իրեն վերադարձնելու նպատակով:

Նա տեղեկացրել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայով ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի: Հետաքննության մարմինը պատահարի վերաբերյալ նյութերը ուղարկել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ դատահետքաբանական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ իրականացնելու նպատակով, սակայն փորձաքննությունների իրականացման ժամկետների ձգձգումների պատճառով՝ 6 ամիս է, ինչ զրկվել է ավտոմեքենան օգտագործելու հնարավորությունից:

«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից կարճ ժամանակահատվածում տվյալը փոխանցվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին և փորձաքննություններն ավարտին են հասցվել: Արդյունքում քաղաքացուն վերադարձվել է իր ավտոմեքենան»:

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1424780027709457?__cft__[0]=AZUWucMyHClppFofv0y-o2ODjfqE_Wmzgo6RbHUrISwBKVET4p8P6G_aZIkynzou9H1ejDmGIJOwWA1sAcMu7vE8_H_mx_Xrq0-rF8v0HuRN9oN-qzPCabW74a6rJVnlYEBKZB2lkRilpbQ74occqvJzauLlFpbfmt8mWgUXPGZyyg&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ