fbpx
Առողջապահություն

Պատվաստումների հակաքարոզչությունը քաղաքական նպատակ է հետապնդում․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում խոսվեց Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում հակապատվաստումային քարոզ իրականացնողները քաղաքական նպատակներ են հետապնդում։ Փաշինյանը նշեց, որ «նրանց պետք է որքան հնարավոր է շատ մարդ մահանա, որ ասեն Կառավարությունը չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ»։

Վարչապետն ասաց, որ պատվաստման թվերը շատ վատն են։

Փաշինյանը շեշտեց, որ պետական կառավարման համակարգում չպետք է լինի մարդ, ով պատվաստված չէ։

Վարչապետ հրահանգեց գործադրել լծակներ ու առաջ տանել պատվաստումային գործընթացը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ