fbpx
Հասարակություն

Քաղավիացիայի կոմիտեն Ryanair-ի ղեկավարությանը տեղեկացրել է Միլան-Երևան չվերթի խնդիրների մասին

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրազեկված է Ռայանէյր ավիաընկերության հունվարի 28-ի Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների մասին՝ կապված որոշ ուղևորների չփոխադրման հետ: Միաժամանակ ՔԱԿ-ի կողմից վերոգրյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվել է Ռայանէյր ավիաընկերության ղեկավարությանը:

Ձեր իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող եք գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9ը հոդվածներին: ԵՄ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Խնդիրների դեպքում կարող եք նաև դիմել “ՓԱՍԵՆՋԵՐ.ԷՅԵՄ” ՍՊԸ-ին /PASSENGER.AM/ ձեր իրավունքները պաշտպանելու համար:

Հարգանքով,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=852181715224066&id=118681645240747&__xts__%5B0%5D=68.ARAt07iTRT7cslJHFKXl3OaQ5OSgTdVdmOy2wET1LCqMmQr4fnk7QpXe5RqrTza8uV05IqAQ_7Pi40aS-T21Gig6UpCvtdHl7uIgk4YLJTs2zUGvAMSJbmO6Yx5fj1um9C7OXuqAtGyYrL88Rx3Prwk9IWYOu4t_FosBIwB9DaZeJNCYvcQeDxOYCA7X2siCtVXaCtM_I4ogfWZZe23kg8Ebca0FWpPqkAC_lfjsa-1GqIxKYNLYdcejMUBlv056dOJmbQwpL9wa7DJobHHmFJApzkXkX1sJPbz71cl66O40pBKLsounAPDeHTReAKSFrUFBnMqj5t40Ue2QXP6O0lM&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ