fbpx
Հասարակություն

Արմաշում՝ հակառակորդի հարձակման դեպքում քաղպաշտպանության թեմայով վարժանք է անցկացվելու

Արարատի մարզի Արմաշ համայնքում ԱԻՆ-ն անցկացնելու է «Հակառակորդի հարձակման դեպքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանաշտաբային ուսումնավարժություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Վարժանքն անցկացվելու է հոկտեմբերի 20-ից 21-ը։

Նշվում է, որ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ից 11:30-ն ընկած հատվածում գործարկվելու է Արմաշի շչակը։

ԱԻՆ-ից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ