fbpx
Հասարակություն

Քանաքեռ-Զեյթունում ջրի աղտոտվածություն է նկատվել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի էջը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ վաղ առավոտվանից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի քանի բնակիչներ ահազանգել են, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն:Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը: Այս մասին հայտնում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները: Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը: Իրավիճակը վերահսկողության տակ է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ